«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Բարեփոխվում» ենք

«Բարեփոխվում» ենք
25.09.2012 | 15:18

Երկուշաբթի երեկոյան, ինչպես միշտ, խիստ ծանրաբեռնված էր քաղաքային տրանսպորտը։ Ժամը 20.00-ի սահմաններում թիվ 87 երթուղային տաքսին, որը «Հ1» հեռուստաընկերությունը կապում է Երևանի հյուսիսարևելյան թաղամասերի հետ, Վիլյամ Սարոյանի արձանի մոտ կանգնեց բավականին անսպասելի տեսքով։ Բանն այն է, որ լեփ-լեցուն մեքենայում երկու տեղ լիուբոլ ազատ էր։ Վարորդի կողքի նստատեղերի մասին է խոսքը։ Բնական է, որ նման երանությունը չէր կարող անտարբեր թողնել շուրջ 40 րոպե կանգառում տառապող ուղևորներիս։ Եվ բնական է, որ փորձեցինք օգտվել այդ անսպասելի նվերից։ Սակայն վարորդը անդրդվելի մեր կողմը նետեց. «Չնստե՛ք, էս տեղերը զբաղված են, պրոսպեկտից մարդ եմ վերցնելու։ Այո՜, մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտը, իսկապես, բուռն բարեփոխման փուլում է և դեռ բազմաթիվ անակնկալներ կմատուցի մեզ։ Մնում է նշել այս յուրօրինակ շարժակազմի համարը` 16-35, «Գազել» մակնիշի ճերմակ մեքենա։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ